Հունվարի 28 2023
Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր, ներառյալ 63-րդ Վենետիկի կինոփառատոնի the Lion of the Future մրցանակը «Խադակ» ֆիլմի համար) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հունվարի 29-ին՝ Cinema Pathe՛ 5-ում։ Իսկ հունվարի 30-ին «Լուկան» կցուցադրվի նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։
Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան» Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։
Կինոնկարի գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ է՝ դերասան Սամվել Թադևոսյանը։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։
Այդ առիթով Ռոտերդամ և Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և հայկական կողմից պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա կլինեն գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը, հրավերներ են ուղարկվել Բելգիայում և Նիդեռլանդներում գտնվող ՀՀ դեսպաններին՝ Աննա Աղաջանյանին և Տիգրան Բալայանին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը