Նոյեմբերի 21 2022

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին:

 

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է մեզ 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում՝ մխրճվելով էներգետիկ ճգնաժամի, պատերազմի սարսափների և կազմավորման փլուզման խավարի մեջ։ Սակայն ֆիլմի հերոսները, ինչպես այս դարաշրջանը վերապրած սերունդը, փորձում էին լույսի շողեր գտնելլ անհույս թվացող իրականության մեջ՝ միմյանց օժտելով սիրո, հավատի, հույսի շողերով։
«Լույսի կաթիլներ» ֆիլմը նկարահանվել է 6 տարի:


Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը:
Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

 

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը