Հոկտեմբերի 13 2022

Տեղեկացնում ենք, որ 2022թ. հոկտեմբերին ռեժիսոր Մայքլ Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատոնում ճանաչվել է հաղթող «Lավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։ Միաժամանակ ֆիլմի օպերատոր Ղասեմ Էբրահիմյանը նույն կինոփառատոնում ստացավ «Lավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգը։

 

Նշենք նաև, որ օրեր առաջ Համբուրգի կինոփառատոնում, որտեղ ներկայացված էին 100-ից ավելի ֆիլմեր, «Ամերիկացի» ֆիլմը ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ստեղծագործական կազմին և մաղթում նորանոր հաջողություններ։

 

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:

 

Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Ա. Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան - Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը