Հոկտեմբերի 30 2024

ԲՊՀ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» գեղարվեստական ֆիլմի իսպաներեն ենթագրերով ցուցադրությունը: Ֆիլմը թարգմանել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Իսպաներեն-հայերեն Թարգմանչական գործի 4-րդ կուրսի ուսանողները` դասախոս Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ:


ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը ողջույնի խոսքում ընդգծեց միջոցառման կարևորությունը՝ նշելով, որ նման իրադարձությունները ոչ միայն նպաստում են մշակութային փոխանակմանը, այլև ամրապնդում են կապերը Հայաստանի և իսպանախոս երկրների միջև:


Նա շեշտեց, որ հայկական կինոարվեստը հարուստ և բազմազան է, և այն արժանի է ավելի լայն ճանաչման: Հանդիսատեսին մաղթելով հաճելի դիտում` Դ. Գյուրջինյանը հույս հայտնեց, որ ֆիլմը կխթանի նոր հետաքրքրություններ հայկական մշակույթի նկատմամբ:


Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով ուսանողներին` անդրադարձավ համատեղ նախաձեռնության կարևորությանը և հաստատակամությունը հայտնեց ամեն կերպ նպաստել վերջինիս շարունակականությանը:


Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր՝ ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Է. Ա. Ռ. Բիդարտը, ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ս. Սանտանան, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Խ. Ն. Պ. Կաստիլյոն:


Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց հայկական հյուրասիրություն Արգենտինական կենտրոնում:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը