Հունիսի 28 2024
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ռեժիսոր Թամարա Ստեփանյանին և ստեղծագործական ամբողջ կազմին՝ հայ-ֆրանսիական լիամետրաժ խաղարկային դեբյուտ «Արամի երկիր» («Save the Dead») նախագծի Եվրիմաժի (Eurimages) կողմից աջակցություն ստանալու կապակցությամբ։ Նշենք, որ Եվրիմաժի համատեղ կինոարտադրության աջակցության՝ ամենախոշոր Եվրոպական հիմնադրամի աջակցությունը տրվել է 2024թ. երկրորդ փուլի արդյունքների համաձայն։
Մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Հիմք ընդունելով անկախ փորձագետների առաջարկությունները՝ Հիմնադրամի գործադիր կոմիտեն որոշել է աջակցել 31 ֆիլմերի համատեղ արտադրությանը, այդ թվում՝ 6 վավերագրական և 3 անիմացիոն: Աջակցություն ստացած 31 համատեղ արտադրության նախագծերից 13-ը կին ռեժիսորների ֆիլմեր են, որը կազմում է տրամադրված ընդհանուր ֆինանսավորման 49,54%-ը:
Հիշեցնենք, որ նախագիծը ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությունը:
Ավելին կից հղումով՝ www.coe.int
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը