Հունիսի 14 2024
Ռեժիսորներ Արամազդ Գալայճեանի և Գարեգին Պապոյանի «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը «Ադդիսի» 18-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին, մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Հիշեցնենք. ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:
Սա պատմություն է երաժշտության մասին, որը տարիներով եղել է երկու մշակույթի միջև կապ հաստատող ամուր կամուրջ։ Գևորգ Նալբանդյանը (1930-1974) Եթովպիայի առաջին ազգային հիմնի հեղինակն է, որը Ցեղասպանությունից փրկված քառասուն հայ որբերի հետ Եթովպիայի կայսր Հայլե Սելասեի հրավերով ժամանել է Եթովպիա և հետագայում հիմնադրել կայսերական փողային նվագախումբը։ Ապա նրա զարմիկը՝ Ներսես Նալբանդյանը, հիմք ընդունելով կայսերական նվագախմբի կատարած երաժշտությունը, ստեղծել է ժամանակակից եթովպական ջազային երաժշտությունը։
Ավելին՝ ncca.am
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը