Դեկտեմբերի 11 2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Լիվըր ընկերության համագործակցության արդյունքում, հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինե» երաժշտական ֆիլմը ցուցադրվեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում:
Ֆիլմի դիտմանը ներկա էին Christmas Art Fair ամանորյա ցուցահանդես-վաճառքի մասնակիցները, ներկայացուցիչներ դիվանագիտական կորպուսից, արվեստասերներ և իհարկե «Կարինե»-ի դերակատար Լիդիա Հարությունյանի և կինոռեժիսոր Արման Մանարյանի դուստրը` Լուսինեն, որը շփվելով ներկաների հետ պատմեց իր գեղեցիկ հուշերը:
1960-ականները ընդունված է համարել հայ կինոյի վերելքի ժամանակաշրջան, որն ինքնին զուգահեռվել է ազգային գիտակցության զարթոնքի հետ: Արման Մանարյանը նկարահանելով «Կարինեն» ճանապարհ հարթեց ազգային երաժշտական կինոյի համար, ֆիլմը ներթափանցեց հայ կինոաշխարհ իր յուրօրինակությամբ և մանարյանական ձեռագրով:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը