Նոյեմբերի 29 2023
Ուրախությամբ հայտնում ենք, որ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը նոյեմբերին ներառվել է 8 միջազգային կինոփառատոնում․ Չիկագոյի միջազգային մանկական կինոփառատոնի Կինոակադեմիայի որակավորմանմրցույթում,«Ամարկորդ» (Իտալիա), «Լինեա դ՛օմբրա» (Իտալիա), «Ֆերատում» (Մեքսիկա), «Իկոնա» (Հունաստան), Թբիլիսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի մրցութային ծրագրերում, «Մանիատիկ» ֆանտաստիկ ֆիլմերի կինոփառատոնի (Իսպանիա) մանկական ֆիլմերի ծրագրում, նաև ստացել ՌՈԼԱՆ մանկապատանեկան կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակը՝ երիտասարդ ժյուրիի կողմից, որը ներկայացնում էին Թումո տեխնոլոգիաների կենտրոնի սաները։
Հիշեցնենք նաև, որ Ֆիլմը հոկտեմբերին ընտրվել էր 11 կինոփառատոնի կողմից, այդ թվում՝ Կինոակադեմիայի որակավորման Անիմեսթ (Ռումինիա) և Բոլտոն (Մեծ Բրիտանիա) կինոփառատոներում, և ստացել Գլխավոր մրցույթի «Պատվավոր հիշատակում» մրցանակը՝ Աջայուի միջազգային անիմացիոն կինոփառատոնում (Պերու)։
Ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդան և Գագիկ Ղազարէն։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում հաղթանակներ և հաջողություններ։
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով․․․ ավելին կարող եք գտնել մեր պաշտոնական կայքէջում կից հղումով ncca.am:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը