Նոյեմբերի 13 2023
Սիրելի՜ հանդիսատես, բոլորիդ սիրով հրավիրում ենք նոյեմբերի 13-ից 17-ը Արարատի մարզի քաղաքներում և համայնքներում դիտելու հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:
Մուտքն ազատ է!
Նոյեմբերի 13-ին Ավշարի մշակույթի տուն՝ 18։00 Նոյեմբերի 14-ին Արարատի մշակույթի տուն՝ 16։00
Նոյեմբերի 15-ին Վեդու քաղաքային մշակույթի տուն՝ 16։00
Նոյեմբեր 16-ին Մասիսի Ա․ Բաբաջանյանի անվ․ երաժշտական դպրոց՝ 16։00
Նոյեմբերի 17-ին Արտաշատի Շ․ Ազնավուրի անվ․ մշակույթի տուն՝ 16։00:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը