Հոկտեմբերի 27 2023
Հարգելի գործընկերներ, Թբիլիսիի 24-րդ միջազգային կինոփառատոնը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը հրավիրում է լիամետրաժ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի պրոդյուսերներին և ռեժիսորներին՝ մասնակցելու արդյունաբերական հարթակին: Կարող են դիմել Վրաստանի և Հայաստանի այն պրոդյուսերներն ու ռեժիսորները, որոնք ունեն նախագծեր զարգացման վաղ փուլում (ռեժիսորի առաջին կամ երկրորդ նախագիծ): Յուրաքանչյուր կատեգորիայի համար կընտրվի առավելագույնը 10 նախագիծ:
Մասնակցության պայմանները.
Հայտեր կարող են ներկայացնել միայն պրոդյուսերները։
Նախագիծը չպետք է լինի արտադրության փուլում։
Նախագծի պրոդյուսերը/ռեժիսորը պետք է լինի Վրաստանի կամ Հայաստանի քաղաքացի։ Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Նախագծի փիչինգից հետո միջազգային ժյուրին կընտրի այն կինոնախագիծը, որը կստանա դրամական մրցանակ: Այն կտրվի նախագծի պրոդյուսերին։ 5000 վրացական լարի-Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նախագծի համար: 5000 վրացական լարի-Լավագույն գեղարվեստական վավերագրական ֆիլմի նախագծի համար:
Ընտրված մասնակիցները կանցնեն ինտենսիվ վերապատրաստումներ տարբեր կինոմասնագետների հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ նախագծերի ներկայացումը, համատեղ արտադրության հնարավորությունները, փառատոնի ռազմավարության մշակումը և այլն: Նրանք անհատական հանդիպումներ կունենան փառատոնին ներկա կինոմասնագետների հետ:
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերենով (համակցված PDF ֆայլով) հետևյալ էլփոստով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։ Հարթակի համակարգողն է Մարիամ Զուբաշվիլին, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 10-ը։ Առավել մանրամասն հետևյալ հղումով՝ tbilisifilmfestival.ge
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղյակ պահել Կինոկենտրոնին և դիմումի հայտը cc կամ bcc տեղադրել Կինոկենտրոնի պաշտոնական էլփոստին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը