Հոկտեմբերի 21 2023
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում՝ նոյեմբերի 2-3-ը անցկացվելու է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։
Հոբելյանական ծրագրերը՝ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, շարունակում են նորովի բացահայտել և վերագնահատել հարյուրամյա հայկական կինոժառանգությունը, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում։ Կարևոր այս կինոմիջոցառումն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Համաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու աշխարհի տարբեր երկրների՝ Եվրոպայի և Ասիայի, ոլորտի առաջատար մասնագետներ։ Համաժողովի նպատակն է մեկտեղել արտերկրի և հայրենական կինոոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին՝ քննարկելու կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները նոր դարշրջանում և ժամանակակից կինոյի զարգացման և տարածման, համարտադրության խնդիրները:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը սիրով հրավիրում է ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց նոյեմբերի 2-ին և 3-ին, ժամը՝ 10։00-ից 18։00-ին մասնակցելու կինոյի այս կարևոր ու նշանակալից իրադարձությանը։
Հասցե՝ 19 Սայաթ-Նովա պողոտա` «Անի Պլազա» հյուրանոց, 2-րդ հարկ, «Անի» սրահ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը