Հոկտեմբերի 17 2023
Հարգելի կինոարտադրող, Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ից կազմակերպում է հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոթմանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի և ծրագրերի ղեկավար Իրիս Կադուի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ Եվրիմաժի գործունեությանը և կինոնախագծեր ներկայացնելու ընթացակարգերին: Աշխատանքային լեզուն անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Հանդիպման վայրը՝ ԱՆԻ Պլազա հյուրանոց, ԱՆԻ սրահ (հասցե՝ 19 Սայաթ-Նովա պողոտա):
Հիմնական հանդիպումից հետո կանցկացվի անհատական հանդիպումներ Սյուզան Նյումանի և Իրիս Կադուի հետ այն կինոարտադրողների համար, ովքեր ունեն կինոնախագծի լիարժեք փաթեթ և պատրաստվում են դիմել Եվրիմաժ՝ աջակցություն ստանալու համար: Հանդիպման լեզուն՝ անգլերեն:
Անհատական հանդիպումներին գրանցվելու համար անցեք ստորև նշված հղմամբ մինչև 2023թ. հոկտեմբերի 22-ը, ժամը 23:59-ը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը