Հոկտեմբերի 12 2023
Հայտնում ենք, որ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը ստացել է 4 մրցանակ․ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՈՍԿԵ ԿՐԱԿ և ՊՐԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿ «Լապտեր և լույս» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնում (Ավստրալիա), Հատուկ հիշատակում՝ CORTO LOVERE (Իտալիա) և Հատուկ հիշատակում՝ SHORTS MEXICO (Մեքսիկա) միջազգային կինոփառատոներում։
Ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությնների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով․․․ ավելին կարող եք գտնել մեր պաշտոնական կայքէջում կից հղումով ncca.am
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը