Սեպտեմբերի 25 2023

Սեպտեմբերի 14-15-ը «Հայկական Կինոդար» մարզային ծրագրի հերթական կանգառը Կոտայքի մարզն էր՝ Աբովյան, Չարենցավան, Գեղաշեն և Հրազդան:
 
Այստեղ մարզի կինոսիրողներին հանդիպում էր սպասվում հայ կինոյի այն լավագույն ֆիմերին, որոնք ոչ միայն դիմացել են ժամանակի փորձությանը, այլև այսօր էլ չեն կորցնում արդիականությունն ու ասելիքը, որի վկայություններից մեկն էր Չարենցավանում հատկապես երիտասարդ հանդիսատեսի մեծ hետաքրքրությունը ռեժիսոր Ա. Հայ-Արտյանի արդեն դասական դարձած «Պատվի համար» ֆիլմի հանդեպ:
Ցուցադրությունների հանդեպ տարբեր մարզերում հանդիսատեսի վերաբերմունքը արձանագրում է այս ծրագրի անհրաժեշտությունն ու կարևորությունը հայ հանդիսատեսի համար:
 
 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը