Սեպտեմբերի 12 2023
Հայաստանի մարզերում շարունակվում են «Հայկական կինոդար» ծրագրի ցուցադրությունները: Այս անգամ սեպտեմբերի 2-8-ը կինոտոնը սպասված ֆիլմերը ներկայացրեց Արագածոտնի մարզում՝ Օշականում, Աշտարակում, Ուջանում, Թալինում և Շիրակի մարզում՝ Գյումրիի ԹՈՒՄՈ կրթական կենտրոնում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում, «Մհեր Մկրտչյան» տուն թանգարանում և Արթիկում:
Գյումրիի ԹՈՒՄՈ կրթական կենտրոնում Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի ցուցադրությունից առաջ տեղի ունեցավ հանդիպում ֆիլմի ռեժիսորի և Թումոյի կինոծրագրերի համադրող կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի հետ: Դավիթ Սաֆարյանը հանդիսատեսի հետ կիսվեց ֆիլմի մասին իր մտորումներով, իսկ Րաֆֆի Մովսիսյանը ներկայացրեց և գնահատեց Հայ կինոյի հոբելյանին նվիրված «Հայկական կինոդար» ծրագրի քարոզչական առաքելությունը:
Կինոսիրողների ջերմ արձագանքները լավագույն վկայությունն են, որ լավ կինոն արդիական է բոլոր ժամանակների համար:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը