Օգոստոսի 28 2023

Սիրելի՜ հանդիսատես, բոլորիդ սիրով հրավիրում ենք սեպտեմբերի 2-ից 4-ը Արագածոտնի մարզի քաղաքներում և համայնքներում դիտելու հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:
 
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:
 
Մուտքն ազատ է!
 
Սեպտեմբերի 2, ժամը 14:00՝ Օշականի մշակույթի տուն
Սեպտեմբերի 2, ժամը 18:00՝ Աշտարակի քաղաքային մշակույթի տուն
Սեպտեմբերի 3, ժամը 17:00՝ Ուջանի մշակույթի տուն
Սեպտեմբերի 4, ժամը 18։00՝ Թալինի մշակույթի տուն

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը