Օգոստոսի 15 2023
«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը օգոստոսի 6-10-ը իր ցուցադրությունների շարքը շարունակեց Տավուշի մարզում:
Առանձնահատուկ կարևորություն ունի այն փաստը, որ ցուցադրությունները իրականացվեցին ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում, այլև զորամասում: Տավուշցիները կարոտով և ջերմությամբ ընդունեցին ինչպես արդեն ծանոթ և սիրված ֆիլմերը, այնպես էլ իրենց համար նորություն հանդիսացող կինոնկարները: Հատկապես ջերմ էր հայ զինվորների արձագանքը «Մեր Կոմանդոսը» վավերագրական ֆիլմին, որի ցուցադրության ավարտից հետո ընդգծվեց, որ շատ կարևոր է նման ֆիլմերի ցուցադրությունը զորամասերում և ռազմական ուսումնական հաստատություններում:
Տավուշի տարբեր բնակավայրերում ցուցադրություններից հետո, հանդիսատեսը ընդգծում էր մարզերում նմանատիպ ծրագրերը ավելի հաճախ իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ անխզելի պահելու համար ազգային կինոյի և հայ հանդիսատեսի կապը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ, Հանրապետության 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում, իսկ մեր հաջորդ կանգառը՝ Սյունիքն է։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը