Օգոստոսի 16 2023

Հարգելի կինոգործիչներ, տեղեկացնում ենք, որ 2023թ․ հոկտեմբերի 2-ից 8-ը Իրանի Իսֆահան քաղաքում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի 35-րդ թողարկումը:

Փառատոնն ունի լիամետրաժ և կարճամետրաժ, գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի մրցութային բաժին: Ֆիլմերը դասակարգվում են ըստ տարիքային խմբերի՝ 5-9 և 10-17 տարեկանների համար:


Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 2021թ.-ից արտադրված ֆիլմերը: Հայտ ներկայացնելու համար հարկավոր է գրանցվել փառատոնի կայքում www.portal.icff.ir


Հայտերն ընդունվում են մինչև ս․թ օգոստոսի 22-ը: Դիմելու պարագայում, խնդրում ենք էլ․ փոստի կամ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնել կինոկենտրոնին։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը