Հուլիսի 21 2023

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ, օրերս մեկնարկեց ցուցադրությունների շարքը Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքում, Մայիսյան, Խանջյան, Լուկաշին ու Հացիկ գյուղերում:


Մարզային ցուցադրությունների ընթացքում հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց վերստին առնչվել հին ու բարի կինոյի լավագույն ֆիլմերին, որոնք անգամ տասնամյակներ անց կրկին դիտելուց հետո չեն դադարում ջերմ զգացմունքներ և հիշողություններ արթնացնել մարդկանց մոտ: Ծրագրի ամենաջերմ հանդիսատեսը մարզի փոքրիկներն էին, որոնց համար ընտրված մանկական ծրագիրը մի նոր հանդիպում էր անիմացիայի կախարդանքին:


Ցուցադրություններից հետո հանդիսատեսը երախտագիտություն էր հայտնում իրականացված նախաձեռնության համար և ընդգծում, որ միշտ սիրով սպասում են նոր ցուցադրությունների:


Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հանրապետության 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում, իսկ մեր հաջորդ կանգառը՝ Լոռին է։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը