Հուլիսի 19 2023
Ուրախ ենք տեղեկացնել, որ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիան ֆիլմը ստացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցույթի գլխավոր՝ «Ոսկե Ծիրան և Գենադի Մելքոնյանի» հատուկ մրցանակը (ավելին կից հղումով՝ gaiff.am)։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում հաջողություններ և հաղթանակներ։
Հիշեցնենք. ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն: Ֆիլմի մասին ավելի կարող եք գտնել մեր պաշտոնական կայքէջում՝ ncca.am
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը