Հուլիսի 06 2023

Դեբյուտանտ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմը սերբական Bašta Fest կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին։ Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է  պետական ֆինանսական աջակցություն։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական կազմին մաղթում է հաջողություններ։

 

Րաֆֆին ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցիչ է փոքր գյուղի դպրոցում: Նրա սովորական առօրյայում ամեն ինչ փոխվում է, երբ դասի ժամանակ երեխաներից մեկն ուշագնաց է լինում: Ֆիլմի մասին ավելին կարող եք գտնել մեր պաշտոնական կայք էջում՝ ncca.am

 

Արտադրող ընկերություն՝ «Pose Media», ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Օվսաննա Շեկոյան, պրոդյուսեր և բեմադրող օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը