Հունիսի 20 2023
Ռեժիսոր Մայքլ Ա. Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը իր նոր միջազգային մրցանակն է նվաճել՝ այս անգամ արդեն Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում՝ արժանանալով փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։
Հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։
Շնորհավորում ենք Մայքլ Գուրջյանին և ֆիլմի ամբողջ ստեղծագործական խմբին նոր մրցանակի առիթով։
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։
Մայքլ Գուրջյանի ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:
Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions․․․ավելին հղումով՝ ncca.am
Փառատոնի հղումը՝ fifog.com
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը