Մայիսի 22 2023

Կաննի միջազգային 76-րդ կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում մայիսի 21-ին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում, տեղի ունեցավ Happy Hour միջոցառում-հյուրասիրությունը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, միջազգային գործընկեր կազմակերպությունների, հիմնադրամների և կինոկառույցների ներկայացուցիչներ։


Միջոցառման հատուկ հյուրերն էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդրա Մարտինը և Կաննի հայ համայնքի ղեկավար Յասմին Յարդիմյանը։


Happy Hour միջոցառման ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ՝ Շիրի Ռամաժը, լիտվական համարտադրող Artbox Laisvalaikio Klubas ընկերության ներկայացուցիչների հետ միասին, հանդիսավոր կերպով Բարս մեդիա ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանին հանձնեցին «Ավրորայի լուսաբացը» (ռեժիսոր` Իննա Սահակյան) ֆիլմի շահած մրցանակը` «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակի շնորհումից անմիջապես հետո՝ Կինոշուկայի Lerins 2 դահլիճում տեղի ունեցավ «Ավրորայի լուսաբաը» ֆիլմի ցուցադրությունը՝ պատվավոր հյուրերի ներկայությամբ։


Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

escs.am

festival-cannes.com

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը