Մայիսի 22 2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16֊ին մեկնարկած Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում սկսել է իր աշխատանքները:
Ներկայացնում ենք միջազգային գործընկերների հետ տեղի ուենցած բազմաթիվ հանդիպումների ամփոփ անդրադարձը:
Կինոկենտրոնի ֆիլմ֊հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը հարցազրույց տվեց Ֆրանսիայի France 3 TV հեռուստաընկերությանը`անդրադառնալով հայ կինոյի հարյուրամյա հոբելյանին, Կաննի միջազգային կինոփառատոնի «Կանն Կլասիքս» բաժնում ընդգրկված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին, ազգային կինոոլորտի արդի ձեռքբերումներին և մարտահրավերներին։
Տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և «Coproduction Office» ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերի հետ։
Ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Մոնտենեգրոյի կինոկենտրոնի միջև։
Կայացավ հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և MK2 ընկերության ներկայացուցիչների միջև։ Ընկերությունն աշխարհի առաջատարներից է ֆիլմերի դիստրիբյուցիայի ու վաճառքի ոլորտում և այսուհետև, ըստ Կինոկենտրոնի հետ կնքված պայմանագրի, կիրականացնի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» վերականգնված ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիան։
Տեղի ունեցավ հանդիպում Ասիա-խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ Շիրի Ռամաժի հետ։
Աշխատանքները շարունակվում են, առաջիկա նորությունների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը