Մայիսի 08 2023

Մայիսի 4-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոցուցադրություն ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:


Ցուցադրվեց պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր Շավարշ Վարդանյանի, իրական պատմությունների հիման վրա նկարահանված, «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը արցախյան առաջին ազատամարտի պատմություն է. պատմություն սիրո, ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքների և հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին:


Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, որի ավարտից հետո ցանկություն հայտնեցին, որ նախաձեռնությունը շարունակական լինի և խնդրեցին, որ ցուցադրությունները ուղեկցվեն ֆիլմերի ստեղծագործական կազմի անդամների և դերասանների հետ:

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը