Ապրիլի 16 2023

Հայաստանում ազգային կինոյի պաշտոնական ճամփորդությունը սկսվեց 1923թ.-ին և արդեն մեկ դարյա հայ կինոպատմությունը աշխարհին ներկայացնում է մեր ազգային ձեռագիրն ու հարստացնում միջազգային կինոժառանգությունը:

 

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը ևս մեկ առիթ է վերագնահատելու և նորովի արժևորելու կինոյի առեղծվածային ու զարմանալի աշխարհը, հոգու և մտքի այն հզոր արվեստը, որն արդեն դարից ավելի է, որ մեր ժողովրդի երազանքները, զգացմունքները, հույզերն և պատրանքները բերում է մեծ էկրան՝ ձևավորելով  հայի հավաքական կերպարն ու ազգային դիմագիծը: Եվ այս 100 տարվա ընթացքում, երբ մեծ համրը սկսեց խոսել, ապա կայծակնային արագությամբ զարգացավ տեխնիկապես և կինոմտածողությամբ, Բեկնազարյանից հասավ մինչև Փելեշյան, սև ու սպիտակից մինչև համակարգչային գրաֆիկա, ամեն անգամ նորովի է շարունակվում կինոյի կխարդանքը:

 

Հայ կինոյի օրվա կապակցությամբ Հայասատանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է բոլոր նրանց, որոնք ինչ-որ կերպ կապված են կինոյին՝ ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, դիմահարդարներին, լուսային ինժեներներին, օպերատորներին... Դուք աշխարհն ավելի գեղեցիկ եք դարձնում: Մաղթում ենք Ձեզ անսպառ ստեղծագործական էներգիա, նորանոր ստեղծագործ գաղափարներ և հանդիսատեսի անդավաճան  սերը: Շնորհավորում ենք հայ հանդիսատեսին և կոչ ենք անում դիտել հայկական կինոն մեծ էկրաններին:

 

Շնորհավոր Հայ կինոյի օր, թող կինոյի կախարդանքը ձեր մշտական ուղեկիցը լինի:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը