Փետրվարի 27 2023

Ուրախությամբ հայտնում ենք, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է գլխավոր մրցանակը: Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը կարևոր հարթակ է ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած կինոգործիչների համար, այն անցկացվում է Միլանում:


Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում հաջողություններ ու հաղթանակներ։


Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։

Ավելին՝ ncca.am

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը