Փետրվարի 09 2023
Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմը ևս մի հաղթանակ գրանցեց, կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Festival des 24 Courts կինոփառատոնի «Ժյուրիի համակրանք» Coup de coeur du jury մրցանակին:
Կինոփառատոնն անցկացվել է ֆրանսիական Սարթ դեպարտամենտի 3 քաղաքներում. Լը Ման, Բուլուար և Արնաժ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում հաջողություններ ու հաղթանակներ։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:
Կից հղում՝ 24courts.com
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը