Օգոստոսի 24 2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում և արժանացել է «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի:

 

Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:

 

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկեցին քրիստոնյա ժողովուրդների զավակներին:

 

Նշենք, որ «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնը բացառապես վավերագրական կինոյի և վավերագրական դրամայի փառատոն է:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը