Հուլիսի 11 2022
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Հնդկական առևտրային կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի ղեկավարած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին հանդիպել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարության՝ Շուշանիկ Միրզախանյանի և աշխատակազմի հետ: Հնթացս կողմերը քննարկել են հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներին և հնարավորություններին առնչվող հարցեր:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները պատրաստակամություն հայտնեցին զարգացնել և ամրապնդել հայ-հնդկական հետագա համագործակցությունը կինոարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև զարգացնել և խթանել հեռանկարային համատեղ նախագծերի իրականացմանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը