Հուլիսի 06 2022

Վրաց անվանի լուսանկարիչ, վավերագրող Յուրի Մեչիտովը հյուրընկալվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնում: Մեչիտովը Սերգեյ Փարաջանովի բազմաթիվ դիմանկարների հեղինակն է, նա ստեղծել է «Սերգեյ Փարաջանով. Երկխոսության քրոնիկոն» գիրք - ֆոտոալբոմը: Յուրի Մեչիտովի լուսանկարչական դպրոցը Թբիլիսիի այցեքարտերից մեկն է։

 

Տեղի ունեցած հանդիպման ընթացքում ցուցադրվեց «Փարաջանովն այդ ես եմ» վավերագրական ֆիլմը, ինչպես նաև նշանավոր ռեժիսորի տարբեր տարիներին արված լուսանկարները:

 

Նշենք, որ միջոցառումն իրականացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը