Հունիսի 30 2022
Տարին հոբելյանական է հայ կինոյի մեծ Վարպետ Յուրի Երզնկյանի համար: Նրա հոբելյանը նշվել է ոչ միայն ծննդյան օրը, այլ նշանավորվելու է ամբողջ տարին անցկացվող միջոցառումներով, որոնցից մեկը կիրականացվի Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ հուլիսի 1-3-ը:
Կից Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը Լոռիում.
Հուլիսի 1
17:00 - Հաղպատի մշակույթի տուն - Հոբելյանական միջոցառման մեկնարկ. բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Յուրի Երզնկյանի դուստր և կինոգետ Անետա Երզնկյանը, «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդես, բանախոսներ՝ կինոգետ Դավիթ Մուրադյան, «Այս կանաչ կարմիր աշխարհը» ֆիլմի դերասաններ Սոֆիկ Սարգսյան և Հակոբ Ազիզյան, Երզնկյանի ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ֆիլմերի ցուցադրություն՝
1. «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» /20ր./,
2. «Այս կանաչ կարմիր աշխարհը» /65ր./
Հուլիսի 2
13:00 - Հաղպատի մշակույթի տուն - Յու. Երզնկյանի ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ֆիլմերի ցուցադրություն`
1. «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» /20ր./
2. «Փառքի օղակներ» /79ր./
21:00 «Քեֆո» հյուրանոցային համալիր՝ Յու. Երզնկյանի ֆիլմերի ցուցադրություն՝
1. «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» /20ր./
2. «Խաթաբալա» /69ր./
Հուլիսի 3
13:00 - Ալավերդու մշակույթի տուն - Յու. Երզնկյանի ֆիլմերի ցուցադրություն՝
1. «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» /20ր./
2. «Խաթաբալա» /69ր./
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Սիրով սպասում ենք Վարպետի արվեստը գնահատողներին:
Մուտքն ազատ է: Միջոցառման գործընկեր՝ Տիր-Ար տուրիստական ընկերություն։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը