Ապրիլի 15 2022
Հայկական կինոյի նորօրյա երիտասարդ կինոգործիչները Հայ կինոյի օրվա՝ ապրիլի 16-ի նախօրեին, հավաքվել էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի նորաբաց գրասենյակում՝ Տերյան 3ա հասցեում:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև լրագրողներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայկական կինոյի այսօրվա վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեցին կինոյի զարգացման ու տարածման ժամանակակից ուղիները, որոնց կիրառումը չափազանց կարևոր է կինոյի զարգացման տենդենցների համար: Մասնակիցները անդրադարձան նաև կինոկրթության խնդիրներին՝ մատնանշելով բարեփոխումների անհրաժեշտության հրատապությունը արվեստի բուհերում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը