Դեկտեմբերի 09 2021

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը հաղթել է Ճապոնիայի կինոյի և հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների «Tokyo Film Awards» կինոմրցույթի՝ «Լավագույն դրամա» անվանակարգում: Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ Դեսպանությունը: Նշենք, որ Ճապոնիայի «Tokyo Film Awards»-ը միտված է բացահայտելու երիտասարդ տաղանդներին և հիմնականում ուշադրության կենտրոնում պահելով կարճամետրաժ ֆիլմերը:

 

Իսկ ինչպես նշում է «Գոլոս Արմենիի» հասարակական-քաղաքական անկախ թերթը «Լույսի կաթիլներ»-ը արժանացել է կինոհանդիսատեսի և ժյուրիի ջերմ ընդունելիությանը։

 

Ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է մեզ 1990-ականների Հայաստան՝ մութ ու ցուրտ տարիներ:

 

Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

Ռեժիսորի հետ հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ «Գոլոս Արմենիի» թերթի կայքում հետևյալ հղումով. https://golosarmenii.am/arman-chilingaryan

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը