Դեկտեմբերի 13 2021
Կինոնկարների նախագծերի 2021.2 մրցույթի անցկացման մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2022 թվականին խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:
Կարճամետրաժ խաղարկային անվանակարգում ընդունվում են միայն դեբյուտային նախագծեր:
Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:
Մրցույթին մասնակցելու համար պետք է հայտ ուղարկել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին, ս/թ դեկտեմբերի 15-ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2022թ. հունվարի 16-ը, ժ․ 23:59
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, տեղեկացնում ենք, որ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով ներկայացված, թերի փաթեթները մրցույթին չեն դրվելու:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը