13.12.2021թ.

 

Կինոնկարների նախագծերի 2021.2 մրցույթի անցկացման մասին

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2022 թվականին խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին  պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:

Կարճամետրաժ խաղարկային անվանակարգում ընդունվում են միայն դեբյուտային նախագծեր:

Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:

  

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:

 

Մրցույթին մասնակցելու համար պետք է հայտ ուղարկել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին, ս/թ դեկտեմբերի 15-ից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2022թ. հունվարի 16-ը, ժ․ 23:59

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, տեղեկացնում ենք, որ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով ներկայացված, թերի փաթեթները մրցույթին չեն դրվելու:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը