Նոյեմբերի 26 2021

Հարգելի գործընկերներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Creative Armenia»-ն հրավիրում են ձեզ «Artbox»-ի ստեղծարար ինկուբատորի տեղեկատվական նիստին, որը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 30-ին, ժամը 17:00-ին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում, հասցեն՝ ք. Երևան, Եզնիկ Կողբացի 83:

«Artbox» ստեղծարար ինկուբատորը դինամիկ ձեռնարկատիրական համակարգ է, որը ոգեշնչված է բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական մոդելներով, աջակցում է արվեստագետներին՝ դարձնելու նրանց գաղափարները առևտրային տեսանկյունից կենսունակ, մրցունակ և գրավիչ ներդրումների համար, օգնում է նրանց ձեռք բերել ներդրողներ, հովանավորներ։

 

Կինոոլորտի թիրախային խմբի համար հատուկ մշակված միջոցառման ընթացքում դուք կծանոթանաք ստեղծարար ինկուբատորին և կսովորեք, թե ինչպես ներկայացնել հայտեր։ Ինկուբատորի ներկայացումին կհաջորդի հարց ու պատասխանի նիստը:

 

Միջոցառումը կանցկացվի հայերենով և անգլերենով։ Մանրամասն՝ www.artboxarmenia.com հղումով:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը