Հոկտեմբերի 07 2021

«Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի հայկական կարճամետրաժ ֆիլմերի առատությունը իսկական հրավառություն էր այս տարվա ծրագրում։ Հոկտեմբերի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին «Ոսկե ծիրանի» «Կորիզ» ծրագրի 9 կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի կազմակերպիչներն ու պատասխանատուները  հանդիսատեսին ներկայացրեցին ֆիլմերի հեղինակներին:  Ի դեպ, դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ ոգևորեց ռեժիսորներին:

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը  փաստեց, որ կրկնակի հաճելի է, որ ճգնաժամից հետո այս տարվա «Ոսկե ծիրանն»  առանձնանում է աննախադեպ քանակությամբ ընտրված հայկական կարճամետրաժ ֆիլմերով:

Ընտրված 9 ֆիլմից 5-ը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: 9-ից 7-ի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում:

 

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը արձանագրեց, որ  «մենք ոչ թե նախկինի պես հույս ենք հայտնում, որ մի օր կունենանք կարճամետրաժ ֆիլմերի որակյալ ծրագիր, այլ այդ որակյալ ֆիլմերն արդեն իսկ ունենք այս տարի»:

 

Ֆիլմերը շատ տարբեր են թե՛ թեմատիկայով, թե՛ ոճով․

«Գլխիվար» (ռեժ.՝ Օվսաննա Շեկոյան)

«Շեմից այն կողմ» (ռեժ.՝ Անգինե Իսանյանս)

«Թևավորը» (ռեժ.՝ Նաիրա Մուրադյան)

«Ժամանում» (ռեժ.՝ Րաֆֆի Մովսիսյան)

«Կաֆկայի երազը» (ռեժ.՝ Դավիթ Բաբայան)

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը