Սեպտեմբերի 13 2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: «Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել են 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:
Ֆիլմի արտադրող ընկերությունը՝ «AcademyFilms»-ն է, ռեժիսորը և սցենարի հեղինակը՝ Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյան, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը, դերակատարները՝ Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ խմբին, մաղթելով նորանոր հաջողություններ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը