Մայիսի 19 2021

Այսօր հայ ազգային կինոյի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, հայ կինոյի նահապետ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանն է:

1925թ․-ին Դանիել Դզնունու հրավերով Երևան եկած Բեկնազարյանը սկսեց «Նամուսի» նկարահանումները՝ ըստ էության հիմք դնելով հայկական կինոյի սկզբնավորմանը: Մեկ տարի անց նա նկարեց նաև հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շորն ու Շորշորը»: Գրեթե մեկ տասնամյակում Բեկնազարյանը համր կինոյում մեծ վերելք ստեղծեց, և արդեն 1935թ․-ին հայկական կինոն խոսեց և հնչյունի մուտքը էկրան նրան հնարավորություն տվեց ավելի կատարյալ ձևով օգտագործել իր տաղանդը՝ էկրան բարձրացավ «Պեպոն», որն իր գեղարվեստական որակներով առանձնահատուկ էր ոչ միայն ազգային, այլև միջազգային կինոարվեստում:

Բեկնազարյանն իր արվեստում միահյուսելով ժամանակի լավագույն կինոընկերություններում ձեռք բերած փորձը, կինոկերպարների տպավորիչ արտահայտչականությունն ու ազգային վառ նկարագիրը, ստեղծեց իր կինոգեղագիտությունը, որն այսօր էլ՝ գրեթե մեկ դար անց, պահպանում է կենսունակությունը:

«Ես ավարտում եմ դեպի անցյալը կատարած իմ ճանապարհորդությունը: Իմ երևակայությունն ինձ տարավ մեր լայնածավալ հայրենիքի այն վայրերը, որտեղ ես իմ սիրած արվեստին նվիրեցի աշխատանքս, մտքերս, սերս, նշանակում է՝ և կյանքս», - Համո Բեկնազարյան:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը