Մայիսի 12 2021

Շտապում ենք ուրախացնել ձեզ մեր հերթական հաճելի լուրով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին:

Ֆիլմ արտադրող՝ «ԱրտՍտեպ ստուդիա», համակարգչային գրաֆիկա և անիմացիա` «Վարդազարյան-ստուդիո», ֆիլմի հեղինակ և ռեժիսոր` Դավիթ Բաբայան, գլխավոր պրոդյուսեր` Արմինե Հարությունյան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր` Արամ Վարդազարյան, ֆիլմի նկարիչ` Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր` Անդրանիկ Բերբերյան:

Շնորհավորում ենք ստեղծագործական ամբողջ կազմին, մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:

 

  

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը