Ապրիլի 26 2021
Հարգելի գործընկերներ ներկայացնում ենք Բելառուսի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից պաշտոնապես ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցված՝ 2021թ.-ի ընթացքում ԲՀ-ում նախատեսված մշակութային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Անիմացիոն ֆիլմերի 24-րդ միջազգային կինոփառատոն․ Մոգիլև, հոկտեմբեր
ԱՆԻՄԱԵՎԿԱ Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի բաժին Բելառուսֆիլմ ազգային կինոստուդիա Մոգիլևի շրջկոմի մշակույթի բաժին Փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ հայրենական և համաշխարհային լավագույն անիմացիոն ֆիլմերի աջակցման և հանրահռչակման նպատակով: Մասնակցության համար կարող են դիմել Բելառուսի Հանրապետության և արտասահմանյան երկրների ներկայացուցիչները:
Մինսկի միջազգային 27-րդ կինոփառատոն. «ԼԻՍՏԱՊԱԴ», նոյեմբեր
Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիային բաժին Վիզուալ և կատարողական արվեստների «Արտ կորպորենշն» կենտրոն Մինսկի շրջկոմի մշակույթի բաժին Կինոֆորում, որը միացնում է հայտնի ռեժիսորներին, դերասաններին, կինոսիրողներին: Գործում են հիմնական մրցույթ և երիտասարդ ռեժիսորների խաղարկային ու վավերագրական ֆիլմերի մրցույթ անվանակարգերը:
Միջազգային թատերական փառատոն. ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ, Բրեստ, սեպտեմբեր
Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր թատերական փառատոնն է: Մասնակցության համար հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային կոլեկտիվներ ամբողջ աշխարհից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը