Մարտի 09 2020
Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյա տարեդարձին նվիրված փառատոնը մեկնարկեց փետրվարի 29-ից մարտի 14-ը։
ՀՀ դեսպանության հովանու ներքո ս․ թ․ փետրվարի 29-ից Վաշինգտոնում մեկնարկեց «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» վերտառությամբ փառատոնը։ Փառատոնը, որի գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ազգային տաճարում մարտի 4-ին՝ իր մեջ ներառում էր ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։
«Հայկական ոդիսական» փառատոնի օրերին ամերիկացի հանդիսատեսին առանձին կինոծրագրով ներկայացվեցին հայկական դասական ֆիլմեր․ ծրագրում ընդգրկված էին Ս․Փարաջանովի «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերականգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը (թվայնացված միայն)։ Հայկական պատվիրակության կազմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և այլք։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը