Մարտի 26 2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում: Ցուցադրությունները կանցկացվեն առցանց ապրիլի 7-ից 30-ը:
Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, համակարգչային գրաֆիկան և անիմացիան՝ «Վարդազարյան-ստուդիոյի», սցենարի հեղինակ և ռեժիսոր Դավիթ Բաբայան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր՝ Արամ Վարդազարյան, գլխավոր պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչունային օպերատոր՝ Տիգրան Կուզիկյան:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում նոր հաջողություններ։ Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է՝ ուրախացե՛ք մեզ հետ միասին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը