Մարտի 18 2021
Կինոնկարների նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի անդամների տվյալների շտեմարանի համալրման մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է փորձագետների դիմումների ընդունում` կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման մրցույթներում Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու նպատակով:
Փորձագիտական հանձնախմբերում ընդգրկվելու համար հայտ կարող են ներկայացնել կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կինոպրոդյուսեր (կինոարտադրող), կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոօպերատոր, կինոնկարիչ, մոնտաժի ռեժիսոր/կինոխմբագիր, կինոգետ, որոնք հեղինակել են.
Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին.
Ծանոթություն`
Փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկված թեկնածուներին կինոկենտրոնը ներկայացնում է հանձնախմբում աշխատելու և նախագծերը գնահատելու կարգերը, ճշտում է տվյալ մրցույթում ներկայացվելիք հայտերի հետ նրանց առնչություն ունենալու հարցը, ծանոթացնում է փորձագիտական հանձնախմբի անդամի հետ կնքվելիք պայմանագրի պայմաններին:
Կինոկենտրոնի և փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքված պայմանագիրը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.
Մրցույթներն իրականացնելիս նախագծերը ընդունվելու, ուսումնասիրվելու, գնահատվելու, ընտրվելու և ֆինասավորվելու են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի` հրամանով հաստատված «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի համաձայն:
Մրցույթների անցկացման և նախագծերի ֆինանսավորման կանոնակարգի տեքստը, այդ թվում խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերի լիամետրաժ և կարճամետրաժ, դեբյուտային և ոչ դեբյուտային կինոնկարների նախագծերը գնահատելու չափորոշիչները, ընտրված նախագծերին ֆինանսների բաշխման կարգը և անհրաժեշտ ձևաթղթերը, տեղադրված են «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:
Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկվելու համար բոլոր թեկնածուները պետք է առցանց՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկեն լուսանկարով ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:
Փորձագետների թեկնածուների հայտերն ընդունվում են անժամկետ:
Հեռ.՝ (010) 52 20 32:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը