19.03.2021թ.

 

Կինոնկարների նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի անդամների տվյալների շտեմարանի համալրման մասին

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է փորձագետների դիմումների ընդունում` կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման մրցույթներում Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու նպատակով:

 

Փորձագիտական հանձնախմբերում ընդգրկվելու համար հայտ կարող են ներկայացնել կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝  կինոպրոդյուսեր (կինոարտադրող), կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոօպերատոր, կինոնկարիչ, մոնտաժի ռեժիսոր/կինոխմբագիր,  կինոգետ, որոնք հեղինակել են.

 

  • լիամետրաժ նախագծերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն մեկ լիամետրաժ կինոնկար, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված,
  • կարճամետրաժ նախագծերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն մեկ լիամետրաժ կամ երկու կարճամետրաժ կինոնկար, կինոգետները՝   3 (երեք) վերլուծական հոդված:

 

Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ  միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին.

  1. մասնակցություն միջազգային կինոփառատոնի
  2. անդամակցություն միջազգային կինոփառատոնի ժյուրիի
  3. միջազգային կինոփառատոնի մրցանակ
  4. համատեղ ֆիլմարտադրության փորձ
  5. կինոգետները՝ կինոարվեստի վերաբերյալ աշխատություն կամ վերլուծական հոդվածների ժողովածու կամ միջազգային որևէ լեզվով արտերկրում հրատարակված վերլուծական հոդված:

Ծանոթություն`

 

Փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկված թեկնածուներին կինոկենտրոնը ներկայացնում է հանձնախմբում աշխատելու և նախագծերը գնահատելու կարգերը, ճշտում է տվյալ մրցույթում ներկայացվելիք հայտերի հետ նրանց առնչություն ունենալու հարցը, ծանոթացնում է փորձագիտական հանձնախմբի անդամի հետ կնքվելիք պայմանագրի պայմաններին:

Կինոկենտրոնի և փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքված պայմանագիրը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.

  1. Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել կինոկենտրոնի կամ լիազորված պետական մարմնի աշխատակից:
  2. Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել տվյալ անվանակարգի մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել տվյալ անվանակարգի մրցույթին ներկայացված հայտերի հիմնական ստեղծագործական կազմերում:
  3. Նման հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները զրկվում են հանձնախմբերում աշխատելու հնարավորությունից և կինոկենտրոնը միայն այդ տեղի համար ընտրում է նոր թեկնածու:
  4. Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ նպատակներով, բացի մրցույթի կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:

 

Մրցույթներն իրականացնելիս նախագծերը ընդունվելու, ուսումնասիրվելու, գնահատվելու, ընտրվելու և ֆինասավորվելու են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի` հրամանով հաստատված «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի համաձայն:

 

Մրցույթների անցկացման և նախագծերի ֆինանսավորման կանոնակարգի տեքստը, այդ թվում խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերի լիամետրաժ և կարճամետրաժ, դեբյուտային և ոչ դեբյուտային կինոնկարների նախագծերը գնահատելու չափորոշիչները, ընտրված նախագծերին ֆինանսների բաշխման կարգը և անհրաժեշտ ձևաթղթերը, տեղադրված են «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:

 

Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկվելու համար բոլոր թեկնածուները պետք է առցանց՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկեն լուսանկարով ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:

 

Փորձագետների թեկնածուների հայտերն ընդունվում են անժամկետ:

Հեռ.՝ (010) 52 20 32:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը