Մարտի 16 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնում կայացած հայկական կինոփառատոների պատասխանատուների հանդիպումը նվիրված էր միասնական ջանքերով, համագործակցության նոր ձևաչափեր և նոր ուղիներ գտնելուն:

 

Ազգային կինոկենտրոնի պատասխանտուների նախաձեռնած հանդիպման առիթը, թերևս, նախորդ՝ 2020 թ․ համավարակի հետևանքով աշխարհում առաջացած տնտեսական դժվարություններն էին, որոնք մեծապես վնասել են կինոոլորտի զարգացմանն ու տարածմանը, փոխվել են ֆիլմերի տարածման, վաճառքի, ցուցադրման ավանդական եղանակները։ Իսկ Հայաստանում այդ ամենին գումարվեց Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված հոգեբանական ու ֆինանսական ծանր դրությունը։ Նախորդ տարի, ամենախոշոր միջազգային փառատոներն ու կինոշուկաները անցկացվել են օնլայն ձևաչափով, ինչը կամաց - կամաց արմատավորվում է՝ դուրս մղելով դրանց անցկացման ավանդական ուղիները։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին փառատոների կազմակերպչական աշխատանքներին, դրանց ֆինանսավորման խնդիրներին, միասնական ջանքերով այլընտրանքային ֆինանսավորում գտնելուն և այլն։

Քննարկման ընթացքում եղան մի շարք կառուցողական առաջարկներ, այդ թվում՝ ծավալել միասնական փոխկապակցված գործունեություն, ստեղծել համագործակցության ցանցային (network) նոր հարթակ (ինֆորմացիայի, կազմակերպչական, ֆիլմերի փոխանակում, ծրագրեր) և այլն։

Բացի այդ, քննարկվեց ստեղծել հայկական օնլայն փառատոնային միասնական հարթակ, քանի որ ամբողջ աշխարհում, գրեթե, բոլոր փառատոները անցել են գործունեության այդ ձևաչափին։ Այն այսօր դարձել է անհրաժեշտություն։

Մասնակիցները հաջորդ հանդիպման ժամանակ (տեղի կունենա մյուս շաբաթ), կքննարկեն գործնական նոր առաջարկներն ու կարծիքները՝ համագործակցության ավելի հստակ քայլերի անցնելու համար:

 

Ի դեպ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած հանդիպումները, ինչն ուրախությամբ ընդունեցին փառատոների պատասխանատուները, լինելու են շարունակական:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը