Նոյեմբերի 21 2020

«Սինեվրոպա» կինեմատոգրաֆիական էլեկտրոնային հեղինակավոր հարթակն անդրադարձել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմին, որը 2016թ․ Լեռնային Ղարաբաղում Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծավալված իրադարձությունների հիման վրա է նկարված։

Հոդվածագիրը բարձր է գնահատել ֆիլմի գեղարվեստական արժանիքները, սյուժետային կուռ կառուցվածքը, և նշել, որ այս տարի Մոսկվայում հոկտեմբերին կայացած միջազգային կինոփառատոնում կազմակերպիչների կողմնակալ որոշման պատճառով այն հանվեց և չցուցադրվեց՝ այդ օրերին Արցախում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով։

 

Հիշեցնենք․ «Դրախտի դարպասը» ֆիլմը համարտադրություն է հայկական «Ֆիշ այ արտ» մշակութային հիմնադրամի և Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի միջև։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ`

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը