Նոյեմբերի 17 2020
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարին շնորհվել է ժյուրիի հատուկ մրցանակը - Silver Alexander Meet the Neighbors (3000 եվրո)` Սալոնիկի միջազգային կինոփառատոնում։
(Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)
Ինչպես նշված է մեկնաբանության մեջ, Նորա Մարտիրոսյանը կարողանում է համատեղել և գեղեցիկ պատմությամբ ներկայացնել տարածաշրջանի գեղեցկությունը, հակամարտության պատմությունն ու հերոսների ներքին հակասությունները: Կինոնկարում արտացոլվում է տարածաշրջանի մարդկային բաղադրիչը, որը սովորաբար լուսաբանվում է բոլորովին այլ տեսանկյունից և դիտակետից, ինչի արդյունքում ստացվել է գեղեցիկ կինոնկար՝ հագեցված կարգապահությամբ և որակյալ կինեմատոգրաֆիստական մոտեցմամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը