Սեպտեմբերի 17 2020

Երկար տարիների դժվարին ճանապարհ անցած և բոլորիս կողմից վաղուց սպասված ֆիլմ, որը 2019թ․ ավարտին հասցվեց և ահա արդեն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կմասնակցի հոկտեմբերի 21-ից 30-ը կայանալիք, Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում: Բուսանի փառատոնը կինոաշխարհում հայտնի է իր գեղագիտական բարձր չափանիշներով ու նրբաճաշակ ծրագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 192 կինոնկար 68 երկրից:
Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ ու էկրանային մեծ հաջողություններ «Չնչիկին» և ամբողջ ստեղծագործական խմբին. 
Բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
Դերասաններ՝ Լիլի Էլբակյան, Հիլդա Օհան, Յուրա Կոստանյան, Արթուր Պապիկյան
Սցենարի հեղինակներ՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան
Բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան,
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Կոմպոզիտորներ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան
Համարտադրողներ` «Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման (Գերմանիա), «Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ)
Արտադրող` «Արմնա Փրոդաքշն»
Պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)
 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը